Սպորտ

Հայտնի է «Հայասայի» առաջին մրցակիցը կանանց ՉԼ-ում

Հայտնի է «Հայասայի» առաջին մրցակիցը կանանց ՉԼ-ում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է կանանց Չեմպիոնների լիգայի առաջին փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Հայասան» ընդգրկվել է նոկաուտ մինի-մրցաշարի առաջին խմբում, որի կիսաեզրափակիչ փուլում կմրցի իսլանդական «Վալյուր» թիմի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հաղթանակի դեպքում հայկական ակումբը եզրափակիչ խաղում կմրցի «Պոմուրյե» (Սլովենիա) – «Շելբուրն» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ։ Խմբի խաղերը կկայանան օգոստոսի 18-21-ը՝ Սլովենիայի Մուրսկա Սոբոտա քաղաքում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական