Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարում, Հայաստանի հավաքականը մրցեց ԱՄՆ-ի թիմի հետ։ Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց 94։59 հաշվով։
Հիշեցնենք, որ Իրան-Սիրիա հանդիպումը հետաձգվել է՝ Իրանի հավաքականի չվերթի հետաձգման պատճառով և կանցկացվի հունիսի 24-ին:
Մրցաշարին մասնակցում է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն: