Բուդապեշտում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանն անձանական ռեկորդ է սահմանել․ բատերֆլայ մրցաձևում 50 մ լողուղյակն անցել է 28.8 վայրկյանում։
Նա 93 մարզիկների մրցավեճում զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը: Հունիսի 24-ին Մանուչարյանն ուժերը կչափի 50 մ ազատ լողաոճում:
Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը 50 մ ազատ լողաոճում 90 մասնակիցների պայքարում գրավել է 55-րդ տեղը՝ 23.5 արդյունքով։