Սպորտ

Միլանի «Ինտերը» այսօր պաշտոնապես կներկայացնի Հենրիխ Մխիթարյանին

Միլանի «Ինտերը» այսօր պաշտոնապես կներկայացնի Հենրիխ Մխիթարյանին

Միլան «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես  կներկայացնի հունիսի 22-ին: Football Italia-ի հաղորդմամբ՝ Մխիթարյանի աշխատավարձը հավելավճարներով կկազմի մոտ 4,2 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

Ավելի վաղ «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է շրջանառվող լուրերը. «Կհաստատեմ, որ մենք անվճար ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին: Նրանց հետ կնքվել են պայմանագրեր»:

Մխիթարյանն իտալական Սերիա Ա-ում է 2019 թվականից: Հռոմեական «Ռոմայի» կազմում հայ կիսապաշտպանը դարձել է Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության հաղթող:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական