Սպորտ

«Կարող եմ հաստատել՝ մենք պայմանագիր ենք կնքել Անդրե Օնանայի ու Հենրիխ Մխիթարյանի հետ». «Ինտերի» գործադիր տնօրեն

«Կարող եմ հաստատել՝ մենք պայմանագիր ենք կնքել Անդրե Օնանայի ու Հենրիխ Մխիթարյանի հետ». «Ինտերի» գործադիր տնօրեն

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մարզական կարիերան կշարունակի «Ինտերում»՝ հաստատել է միլանյան ակումբի գլխավոր գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան:

«Կարող եմ հաստատել՝ մենք պայմանագիր ենք կնքել Անդրե Օնանայի ու Հենրիխ Մխիթարյանի հետ: Գործարքները կայացած են»,- ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ասել է միլանյան ակումբի տնօրենը:

Մարոտան հաստատել է նաև, որ ակումբը բանակցություններ է վարում Լուկակուի և Դիբալայի ձեռքբերման վերաբերյալ:

Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանի և «Ռոմայի» պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական