Սպորտ

«Վստահ եմ՝ շուտով Հայաստանի հավաքականին կտեսնենք մեծ մրցաշարերում»․ ՈՒԵՖԱ-ի նախագահ

«Վստահ եմ՝ շուտով Հայաստանի հավաքականին կտեսնենք մեծ մրցաշարերում»․ ՈՒԵՖԱ-ի նախագահ

ՀՖՖ 30-ամյակին նվիրված գալա-ընթրիքի ժամանակ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նշել է, որ ՀՖՖ-ն գնում է ճիշտ ուղղությամբ, և ենթակառուցվածքների զարգացումն առաջնային գործերից է:

«30 տարին, թվում է, երկար ժամանակահատված չէ, բայց Հայաստանում ֆուտբոլ խաղացել են անկախանալուց շատ ավելի առաջ: Արմեն Մելիքբեկյանը և իր թիմը հրաշալի աշխատանք են կատարում: Քանի որ ինքս էլ փոքր երկրից եմ, կարող եմ ասել, որ հեշտ չէ ցանկալի արդյունքների հասնել: Դուք, իրոք, գնում եք ճիշտ ուղղությամբ, և ենթակառուցվածքների զարգացումն առաջնային գործերից է:

Վստահ եմ, որ շուտով կտեսնենք Հայաստանի հավաքականին մեծ մրցաշարերում: Արմեն, Դուք գիտեք, որ ՈՒԵՖԱ-ն միշտ Ձեր կողքին է: Երկար կյանք Հայաստանի ֆուտբոլին»,- նշել է նա: 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական