Սպորտ

«Ապագայի ծրագիր». Ինֆանտինոն՝ Հայաստանում կառուցված խաղադաշտերի մասին

«Ապագայի ծրագիր». Ինֆանտինոն՝ Հայաստանում կառուցված խաղադաշտերի մասին

ՀՖՖ 30-ամյակին նվիրված գալա-ընթրիքի ժամանակ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն խոսել է Հայաստանի մարզերում կառուցված խաղադաշտերի մասին։ 

«ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի համատեղ ուժերով կյանքի կոչված ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում կառուցվեցին ֆուտբոլային փոքր խաղադաշտեր, ապագայի ծրագիր է։ Այն ժպիտներ է պարգևում հազարավոր երեխաների Հայաստանի տարբեր կետերում։

Աշխարհի գավաթը նվաճելու երազանքը սկսվում է այն ժամանակ, երբ մենք երեխային կտրում ենք փողոցից ու տանում դեպի ֆուտբոլի դաշտ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական