ՀՖՖ 30-ամյակին նվիրված գալա-ընթրիքի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը խոսել է Հայաստանի 7 մարզերում կառուցված խաղադաշտերի մասին:
«Հայաստանի 7 մարզերում կառուցված 90 խաղադաշտերը նոր ուղղության ցուցիչ են․ երկրի տարբեր անկյուններում երեխաներին ֆուտբոլ խաղալու հնարավորություն տրվեց՝ նրանց վրա չդնելով ապագա Մեսսիներ դառնալու լրացուցիչ պատասխանատվություն։ Պարզապես ֆուտբոլ խաղալը, թիմում լինելը, միասին աշխատելն ու պայքարելն ամենակարևորն են:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնական սկզբունքները պետք է լինեն սոցիալական արդարության հետքերով գնալը, ֆուտբոլի սոցիալական էությանն ականջալուր լինելը, ֆուտբոլ խաղալու համար հնարավորություններ ստեղծելը»: