Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացվեց 338 միլիոն 100 հազար դրամ, որը կուղղվի մարզիչների, մարզիկների սպորտային նպաստների տրամադրմանը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով. «Սպորտային նպաստի հատկացումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը, ինչը որոշակիորեն կլուծի շահառուների առօրյա խնդիրները՝ նրանց համար դառնալով բարձր նվաճումների խթան»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց գնահատման սանդղակը. «Խոսքը տիտղոսակիր մարզիկների մասին է: Այս կարգը կգործի այնքան ժամանակ, քանի մարզիկը պահպանել է տիտղոսը:
Օլիմպիական խաղերի չեմպիոնների համար առանձին կարգ ունենք, և այդ կարգը գործում է: Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիրներին ամիսը կվճարվի 500 հազար դրամ, 3-րդ տեղը զբաղեցրածներին՝ 400 հազար դրամ:
Օլիմպիական վարկանիշներ հաղթահարածները կստանան 300 հազար դրամ նպաստ:
Աշխարհի առաջնությունում 1-ին տեղը զբաղեցրածները կստանան 500 հազար դրամ, 2-րդ տեղը 400 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 300 հազար դրամ»: