Սպորտ

Հայտնի է Մխիթարյանի «Ինտերի» հետ պայմանագրի կնքման ժամկետը

Հայտնի է Մխիթարյանի «Ինտերի» հետ պայմանագրի կնքման ժամկետը

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ՝ հայտնում է Tuttosport-ը։

Հաղորդվում է, որ Մխիթարյանի և «Ինտերի» միջև բանակցություններն ավարտվել են: Կողմերը պատրաստվում են 2 տարվա պայմանաագիր կնքել: Հենրիխի աշխատավարձը միլանյան թիմում կկազմի տարեկան 4,5 միլիոն եվրո:

33-ամյա հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմայի» հետ գործում է մինչև հունիսի 30-ը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական