Սպորտ

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով զիջեց Շոտլանդիայի ընտրանուն

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով զիջեց Շոտլանդիայի ընտրանուն

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը։

Հանդիպման մեկնարկում Հայաստանի հավաքականը բավական ակտիվ էր, և արդեն 6-րդ րոպեին կարողացավ բացել հաշիվը։ Աջ եզրից ստացած փոխանցումը եզրափակեց Վահան Բիչախչյանը։ 14-րդ րոպեին շոտլանդացիները կարողացան հավասարեցնել հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Ստյուարդ Արմսթրոնգը։

Առաջին խաղակեսի ավարտին երկրորդ դեղին քարտն ստացավ և խաղադաշտից հեռացվեց Արման Հովհաննիսյանը, որից հետո Արմսթրոնգը դուբլ ձևակերպեց։ Թիմերն ընդմիջման գնացին 1։2 հաշվով։ 

Երկրորդ խաղակեսի մեկնարկին՝ 50-րդ րոպեին, Շոտլանդիայի հավաքականը 3-րդ գնդակն ուղարկեց Յուրչենկոյի դարպասը։ Աչքի ընկավ Ջոն Մակկինը։ Ընդամենը 3 րոպե անց Չե Ադամսը հաշիվը դարձրեց 1։4։

90-րդ րոպեին կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ և հեռացվեց Կամո Հովհաննիսյանը։ Հանդիպումն ավարտվեց 1։4 հաշվով։

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով 3-րդն է խմբում, Շոտլանդիան 6 միավորով՝ 2-րդը: Խմբի առաջատար Ուկրաինան (6) և հետնապահ Իռլանդիան (3) 4-րդ տուրի իրենց հանդիպումը կանցկացնեն այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումն Ազգերի լիգայում կանցկացնի սեպտեմբերի 24-ին։ Մրցակիցն Ուկրաինայի հավաքականն է։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական