Սպորտ

Ծովագյուղի ցուցադրական խաղին կմասնակցեն մի շարք անվանի ֆուտբոլիստներ

Ծովագյուղի ցուցադրական խաղին կմասնակցեն մի շարք անվանի ֆուտբոլիստներ

ՀՖՖ 30-ամյակին նվիրված ևս մեկ միջոցառում կկայանա Ծովագյուղում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ 

20/40 փոքր խաղադաշտում կկայանա ցուցադրական հանդիպում, որին կմասնակցեն Ֆերնանդո Իերոն, Դևիդ Ջեյմսը, Կախա Քալաձեն, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլոք:

Հանդիպմանը կմասնակցեն նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ 

Երկու կառույցների նախագահները կմասնակցեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակի հետ կապված հունիսի 15-ին և 16-ին նախատեսված միջոցառումներին:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական