Ազգերի Լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լեհաստանում մրցեց Ուկրաինայի ընտրանու հետ։ Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
61-րդ րոպեին ուկրաինացիները կարողացան բացել հանդիպման հաշիվը։ Եզրից սկսված խաղարկումից հետո գնդակը հասավ տուգանային հրապարակում գտնվող Ռուսլան Մալինովսկուն, որն էլ գրավեց Յուրչենկոյի դարպասը։
77-րդ րոպեին Ուկրաինայի հավաքականը կրկնապատկեց հաշիվը։ Աչքի ընկավ Ալեքսանդր Կարավաևը։ Ուկրաինայի հավաքականը նաև 3-րդ անգամ գրավեց մեր հավաքականի դարպասը։ 84-րդ րոպեին գոլն իր ակտիվում գրանցեց Վիտալի Միկոլենկոն։
Ուկրաինայի հավաքականը հաղթեց 3։0 հաշվով։