Սպորտ

«Բոլոր հինգ զգայարաններով կենտրոնացած ենք վաղվա հանդիպման վրա»․ Կապառոս

«Բոլոր հինգ զգայարաններով կենտրոնացած ենք վաղվա հանդիպման վրա»․ Կապառոս

Ուկրաինա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 10-ին, լեհական Լոձ քաղաքի «Մեյսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Էդգար Բաբայանի նախախաղային մամուլի ասուլիսը։

Էդգար Բաբայանը նշել է, որ ուրախ է հավաքական վերադառնալու համար և որ Ուկրաինայի ընտրանու դեմ խաղում պատրաստ են ու կփորձեն 3 միավոր վաստակել։

«Մենք գիտենք, որ յուրաքանչյուր խաղ բարդ է լինելու։ Այս խմբում բոլոր թիմերն են ուժեղ։ Պետք է պատրաստ լինենք ամեն խաղին, վաղն էլ պատրաստ կլինենք և կխորձենք հաղթել։ Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստների մի մասը հանդես է գալիս բարձրակարգ թիմերում։ Դրա համար ամեն խաղին մենք պետք է փորձենք մեր ֆուտբոլը խաղալ։ Գիտենք, որ հեշտ չի լինի, բայց ամեն կերպ կփորձենք հաղթել»,- ասել է Բաբայանը։

Կապառոսը նշել է, որ հավաքականը դեռևս վերականգնման գործընթացի մեջ է։

«Շոտլանդիայի հետ հանդիպումն արդեն անցյալում է։ Մենք բոլոր հինգ զգայարաններով արդեն կենտրոնացած ենք վաղվա հանդիպման վրա։ Այն հանգամանքը, որ խաղալու ենք Լեհաստանում, չեմ կարծում, որ որևէ կերպ կազդի խաղի վրա։ Ուկրաինայի հավաքականը վերջին հանդիպումներում արդեն ապացուցել է, որ կարող է լավ հանդես գալ նաև այլ մարզադաշտերում։

Իհարկե, նրանք մոտիվացված են։ Քսանից ավելի ֆուտբոլիստ ունեն իրենց տրամադրության տակ, որոնց վստահում են։ Սա շատ տաղանդավոր ու բարձրակարգ հավաքական է։ Բայց մենք էլ վստահում ենք մեր ուժերին և հուսով ենք, որ լավ խաղ կանցկացնենք»,- ասել է գլխավոր մարզիչը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական