Սպորտ

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը զիջեց Շոտլանդիայի ընտրանուն

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը զիջեց Շոտլանդիայի ընտրանուն

Գլազգոյի «Համփդեն Պարկ» մարզադաշտում կայացավ Ազգերի լիգայի B դիվիզիոնի երկրորդ տուրի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը, որն ընթացավ հորդառատ անձրևի ուղեկցությամբ։ 

Դաշտի տերերը բավական ակտիվ սկսեցին հանդիպումը և մեկնարկային րոպեներին մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին։ 28-րդ րոպեին Շոտլանդիայի հավաքականն արդեն հաշվի մեջ առաջ անցավ։ Գոլի հեղինակ դարձավ Էնթոնի Ռալսթոնը։

Գոլից հետո էլ շոտլանդացիները չդադարեցին ճնշումը և, արդյունքում, 40-րդ րոպեին կարողացան կրկնապատկել առավելությունը՝ 2։0։ Գոլն իր ակտիվում գրանցեց Սքոթ Մաքքենան։

Խաղավերջում Շոտլանդիայի հավաքականը նաև 3-րդ գնդակն ուղարկեց Յուրչենկոյի դարպասը, սակայն VAR համակարգով ստուգելուց հետո գոլը չեղարկվեց, արձանագրվեց խաղից դուրս վիճակ։ Առաջին խաղակեսն ավարտվեց 2։0  հաշվով։ 

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը լուրջ խնդիրներ չառաջադրեց մրցակցին։ Երկրորդ 45 րոպեներին նոր գոլեր չգրանցվեցին։ Շոտլանդիայի ընտրանին հաղթեց 2։0 հաշվով։ 

Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցն Ուկրաինայի հավաքականն է։ Հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին՝ Լեհաստանում։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական