Սպորտ

«Ինտերը» շուտով կհայտարարի Մխիթարյանի պաշտոնական տեղափոխության մասին. Ֆաբրիցիո Ռոմանո

«Ինտերը» շուտով կհայտարարի Մխիթարյանի պաշտոնական տեղափոխության մասին. Ֆաբրիցիո Ռոմանո

«Ռոմայի» 33-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա օրերին պաշտոնապես կդառնա Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ՝ հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Իտալացու փոխանցմամբ՝ կողմերը կկնքեն 2 տարվա պայմանագիր: 33-ամյա հայ ֆուտբոլիստը միլանյան գրանդ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով:

Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ինտերում» կփոխարինի չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալին, որը պատրաստվում է հեռանալ թիմից: Ըստ տարբեր աղբյուրների՝ Վիդալը կտեղափոխվի բրազիլական «Ֆլամենգո»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական