Հունիսի 6-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի Հայաստան Մ-21-Ֆրանսիա Մ-21 հանդիպումը։
Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվել է մրցակցին 1։4 հաշվով։ Հայաստանի հավաքականի միակ գոլը 69-րդ րոպեին խփել է Ժիրայր Շաղոյանը։
Ֆրանսիան վաստակեց 25 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հայաստանը 3 միավորով վերջին՝ 6-րդ տեղում է։