Սպորտ

Ժերար Պիկեն և Շակիրան բաժանվելուց հետո հանգստյան օրերը միասին են անցկացրել

Ժերար Պիկեն և Շակիրան բաժանվելուց հետո հանգստյան օրերը միասին են անցկացրել

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեն ու ընկերուհին՝ երգչուհի Շակիրան, իրենց որդու՝ Միլանի հետ, հանգստյան օրերին գտնվել են Չեխիայում։ Այս մասին հաղորդում է AS-ը։

Շակիրայի ու Պիկեի բաժանությունը, որը սկսվել է իբրև բաց գաղտնիք, իրականություն դարձավ այն բանից հետո, երբ շաբաթ առավոտյան երգչուհին հաստատեց այդ նորությունը։

«Ցավով հայտնում ենք, որ մեր ուղիները բաժանվում են։ Հանուն մեր երեխաների բարեկեցության, որոնք մեր գլխավոր առաջնայինությունն են, մենք ձեզ խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքը։ Շնորհակալություն ըմբռնման համար», — ասված էր երգչուհու գրառման մեջ։

Այնուամենայնիվ, արդեն նախկին զույգը որդու՝ Միլանի հետ հանգստյան օրերն անցկացրել է Չեխիայի Հլուբոկա քաղաքում, որտեղ երեխան բեյսբոլի միջազգային մրցաշարի է մասնակցում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական