Սպորտ

Հայաստանի ծանրամարտի հավաքականը 3-րդն է մեդալային հաշվարկով

Հայաստանի ծանրամարտի հավաքականը 3-րդն է մեդալային հաշվարկով

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 7 մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում: Հայ ծանրորդները երկամարտում նվաճեցին 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

Ռաֆայել Հարությունյանը Եվրոպայի չեմպիոն հռչակվեց երկամարտի 354 կգ արդյունքով (160+194): Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցեց 377 կգ արդյունք (171+206):

Փոխչեմպիոններ դարձան Արա Աղանյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ): Արա Աղանյանի երկամարտի արդյունքը 375 կգ է (170+205): Սամվել Գասպարյանը Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ  երկամարտի 390 կգ արդյունքով՝ 2 կգ հետ մնալով չեմպիոնի կոչումը նվաճած բուլղարացի Դավիթ Ֆիշերովից:

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականից Հայաստանի երեք ներկայացուցիչներ Հռիփսիմե Խուրշուդյանը, Իզաբելա Յայլյանը և Տաթեւ Հակոբյանը մեդալներ չնվաճեցին:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3-րդ տեղը զբաղեցրեց երկամարտի մեդալային պայքարում ՝ զիջելով Բուլղարիային (8 մեդալ) և Ուկրաինային (7 մեդալ):

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական