Սպորտ

«Ֆուտբոլիստները հիանալի աշխատանք կատարեցին»․ Կապառոս

«Ֆուտբոլիստները հիանալի աշխատանք կատարեցին»․ Կապառոս

Հունիսի 4-ին՝ Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Իռլանդիա (1։0) հանդիպումից հետո, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։

Մարզչի խոսքով՝ թիմը լավ խաղաց, բախտն էլ որոշ չափով ժպտաց․ «Կարելի է ավելի շատ մեծարել մեր թիմի հաղթանակը, երբ ձեռք է բերվում նման պայքարում։ Իռլանդիայի հավաքականը շատ լավ թիմ ունի, սակայն ֆուտբոլում կարևորը հաղթանակն է։ Ցանկացած խաղ ծառայում է թիմի աճին ու առաջընթացին, բայց, ինչպես երեկ նշեցի, տասը օրվա մեջ 4 խաղը բարբարոսություն է։ Պետք է խաղացողները հանգստանալու ժամանակ ունենան»։

Մարզիչը նշել է, որ խնդիրը կապված է ֆուտբոլիստների վերականգնման գործընթացի հետ․ «Մենք այն թիմն ենք, որը պետք հազար տոկոսով նվիրվի խաղին։ Պետք է նաև կարողանանք խուսափել դեղին և կարմիր քարտերից»։

Կապառոսը շեշտել է, որ այսօրվա հաղթանակը թիմային լավ աշխատանքի շնորհիվ էր․ «Կառանձնացնեի ողջ թիմին՝ նաև պահեստային նստարանին նստած տղաներին, որոնք մինչև վերջ քաջալերում էին խաղացողներին։ Շնորհավորում եմ նաև այն 4 տղաներին, որոնք դուրս մնացին հայտացուցակից։ Ֆուտբոլիստները հիանալի աշխատանք կատարեցին»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական