Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել 102 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 172 կգ, այնուհետ`176 կգ: Հրում վարժության ժամանակ հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում է ունեցել՝ 208 կգ, 211 կգ և 214 կգ:
Երկամարտի 390 կգ արդյունքով Գասպարյանը երկրորդն է Եվրոպայում: