Տիրանայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ 109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է Արսեն Մարտիրոսյանը։
Հայ ծանրորդը պոկում վարժությունում ցույց է տվել 170 կգ արդյունք, իսկ հրման ժամանակ՝ 201 կգ:
Մարտիրոսյանը 371 կգ երկամարտի արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: