Սպորտ

ԱԱ փլեյ-օֆֆ. Ուկրաինան հաղթեց Շոտլանդիային` դուրս գալով ՈՒԵՖԱ-ի գոտու փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ

ԱԱ փլեյ-օֆֆ. Ուկրաինան հաղթեց Շոտլանդիային` դուրս գալով ՈՒԵՖԱ-ի գոտու փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ

Գլազգո քաղաքում տեղի ունեցավ Կատար 2022-ի որակավորման փուլի հերթական հանդիպումը։ 

Փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում Ուկրաինայի հավաքականը 2-1 հաշվով առավելության հասավ Շոտլանդիայի նկատմամբ։ 33-րդ րոպեին Անդրեյ Յարմոլենկոն առաջ մղեց ուկրաինացիներին։ 49-րդ րոպեին Ռոման Յարեմչուկը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

79-րդ րոպեին Քալում ՄաքԳրեգորը կրճատեց հաշվի տարբերությունը։ Հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին Արտյոմ Դովբիկը խփեց ՈՒկրաինայի երրորդ գոլը՝ հաղթանակ պարգևելով իր ազգային թիմին։

Այսպիսով, Ուկրաինան դուրս եկավ փլեյ-օֆֆի եզրափակիչ, որտեղ հանդիպելու է Ուելսին։ Այս զույգի հաղթողին բաժին կհասնի աշխարհի առաջնության՝ Եվրոպական գոտու վերջին ուղեգիրը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական