Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի տղամարդկանց թիմի կազմում առաջինը պայքարի մեջ են մտել 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը և Ռաֆիկ Հարությունյանը:
Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 354 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն: Կարեն Մարգարյանը երկամարտի 337 կգ արդյունքով գրավել է 4-րդ հորիզոնականը: