Սպորտ

«Ռեալում խաղալը պատիվ էր ինձ համար». Գարեթ Բեյլը հեռանում է

«Ռեալում խաղալը պատիվ էր ինձ համար». Գարեթ Բեյլը հեռանում է

Ուելսցի վինգեր Գարեթ Բեյլը  թվիթերյան իր էջում գրառում է արել՝ հայտարարելով Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին։

«Ես գրում եմ սա, որպեսզի շնորհակալություն հայտնեմ իմ բոլոր թիմակիցներին՝ նախկին և ներկայիս, ինչպես նաև մարզիչներին, ակումբի անձնակազմին և երկրպագուներին, որոնք աջակցել են ինձ:

Ես եկել եմ «Ռեալ» 9 տարի առաջ, երբ շատ երիտասարդ տղա էի, որը ցանկանում էր իրականացնել իր երազանքը և խաղալ այս ակումբում:

Ես ուզում էի խաղալ այս մարզաշապիկով, կրծքիս այս տարբերանշանը, հանդես գալ «Սանտիագո Բեռնաբեուում», նվաճել գավաթներ և լինել ինչ-որ մեծ բանի մաս:

Հիմա կարող եմ հետ նայել և անկեղծորեն ասել, որ երազանքս իսկապես իրականացավ և նույնիսկ ավելին։ «Ռեալի» մի մասը լինելը և այն ամենին, ինչին հասել ենք, անհավատալի փորձ է, և ես դա երբեք չեմ մոռանա։ Դա պատիվ էր ինձ համար։

Շնորհակալություն»,- եզրափակել է իր խոսքը Բեյլը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական