Իտալիայի նորընծա չեմպիոն «Միլանը» հայտարարել է սեփականատիրոջ փոփոխության մասին՝ տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:
Գործարքը գնահատվում է 1,2 միլիարդ եվրո։ Նոր սեփականատեր է դարձել ամերիկյան RedBird Capital Partners ներդրումային հիմնադրամը։
Ընկերությունն իտալական ակումբի բաժնետոմսերի մեծամասնությունը ձեռք է բերել ամերիկյան Elliott Management հեջ-ֆոնդից, որը կմնա բաժնետեր:
Բաժնետոմսերի փոխանցումը նոր սեփականատիրոջը կկատարվի ամռանը, իսկ գործարքը նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբեր: