Սպորտ

Գյումրիում դիմավորել են Եվրոպայի նորընծա և եռակի չեմպիոնին

Գյումրիում դիմավորել են Եվրոպայի նորընծա և եռակի չեմպիոնին

Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովին Գյումրիում դիմավորել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի, սպորտի ոլորտի պատասխանատուներ, ներկայացուցիչներ և այլք: Այս մասին հաղորդում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։ 

Ներկաները շնորհավորել են մարզիկին, միաժամանակ հույս հայտնել, որ հետագա մրցաշարերից ևս կվերադառնա նվաճումներով:

Հիշեցնենք, որ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ և տպավորիչ հաղթանակ տարել՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական