Սպորտ

Հայաստանի Մ-21 հավաքականը Սկոպյեում է

Հայաստանի Մ-21 հավաքականը Սկոպյեում է

Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի շրջանակում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 ընտրանու հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ 

Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ՝ Սկոպյե են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները․

Դարպասապահներ

Արման Ներսեսյան-ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան-«Շիրակ»

Պաշտպաններ

Էրիկ Սիմոնյան-ԲԿՄԱ
Արսեն Գալստյան-ԲԿՄԱ
Վոլոդյա Սամսոնյան-ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան-ԲԿՄԱ
Տիգրան Այունց-«Ուրարտու»
Արման Ղազարյան-«Ուրարտու»
Պետրոս Մանուկյան-«Ուրարտու»
Նորայր Նիկողոսյան-«Նորավանք»

Կիսապաշտպաններ

Արամ Խամոյան-ԲԿՄԱ
Միքայել Միրզոյան-ԲԿՄԱ
Նարեկ Աղասարյան-«Ուրարտու»
Ժիրայր Շաղոյան-«Արարատ-Արմենիա»
Կարեն Նալբանդյան-«Նորավանք»
Նարեկ Գրիգորյան-«Յագելոնիա» (Լեհաստան)

Հարձակվողներ

Միսակ Հակոբյան-ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան-«Նոա»
Արմեն Հովհաննիսյան-«Զիմբրու» (Մոլդովա)

Երջանիկ Ղուբասարյանն ու Դարոն Իսկենդերյանը հավաքականին կմիանան Հյուսիսային Մակեդոնիայում։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիա Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա հունիսի 2-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

 
 
 
 
 
 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական