Սպորտ

Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Հայաստանի առաջատար բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

63,5 կգ քաշային կարգի եզրափակչում Բաչկովը մենամարտեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լունես Համրաույի հետ և հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ։ Երեք ռաունդներում էլ Բաչկովը հաղթեց 5։0 հաշվով։ Երրորդ ռաունդում նա նաև նոկդաունի ենթարկեց մրցակցին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական