Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ․ Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր տեղի կունենան եզրափակիչ մենամարտերը

Բռնցքամարտի ԵԱ․ Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր տեղի կունենան եզրափակիչ մենամարտերը

Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մայիսի 30-ին տեղի կունենան եզրափակիչ մենամարտերը։

13 բռնցքամարտիկով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը եզրափակիչի երեք մասնակից ունի։ Չեմպիոնի կոչման համար կպայքարեն Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)։

Արթուր Բազեյանի մրցակիցը կլինի Բելգիայի ներկայացուցիչ Վասիլ Ուստուռովը: Մենամարտը տեղի կունենա 18:00-ին։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Եվրոպայի երրորդ չեմպիոնության համար կպայքարի Իտալիայի ներկայացուցիչ Լունես Ամրաուիի հետ: Մենամարտը տեղի կունենա 18:30-ին:

Ռաֆայել Հովհաննիսյանը ոսկե մեդալի համար կպայքարի վրացի Գեորգի Կուշինաշվիլիի հետ։ Մենամարտը կմեկնարկի 19:45-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական