Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր տեղի են ունենում կիսաեզրափակիչ մենամարտերը:
Կիսաեզրափակիչներին մասնակցում է 4 հայ բռցքամարտիկ:
86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ավարտել է իր ելույթը՝ հաղթելով լեհ բռցքամարտիկ Տոմաշ Նիձվիցկիին, և դուրս եկել եզրափակիչ՝ այսպիսով ապահովելով նվազագույնը արծաթե մեդալ: