Մրցաշրջանի գարնանային հատվածը վարձավճարով բելգիական «Բրյուգեի» կազմում անցկացնելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը վերադառնում է «Հոֆենհայմ», որի հետ գործող պայմանագիր ունի մինչև 2023 թվականը: Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Բոլոր մրցաշարերը հաշվի առած Ադամյանը «Բրյուգեի» կազմում անցկացրեց 16 հանդիպում, խփեց 6 գոլ ու կատարեց գոլաին 1 փոխանցում: Թիմի կազմում նա հռչակվեց Բելգիայի չեմպիոն: Դեռ պարզ չէ կմնա Ադամյանը գերմանական թիմի կազմում, թե կրկին կհեռանա: Բունդեսլիգայում տրանսֆերային պատուհանը բաց կլինի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը: