Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ամռանը կարող է տեղափոխվել Ֆրանսիայի Լիգա 1։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն» և «Մարսելը», հայտնում է Transfermarkt հարթակը: Ֆրանսիան պարբերականները նույնպես նմանանտիպ տեղեկություններ են հայտնում՝ նշելով, որ բացի նշված երկուսից ֆրանսիական եւս մի քան ակումբներ հետեւում են Էդուարդի ծառայություններով: Ֆրանսիական լրատվականներից մեկն նյութը վերնագրել է՝ «… ով է Էդուարդ Սպերցյանը՝ հայ երիտասարդը, որին հետեւում է Մարսելի «Օլիմպիկը»:
Աղբյուրի տեղեկություններով ՝ «Մոնակոյի» ներկայացուցիչները արդեն կապվել են Սպերցյանի գործակալի հետ և քննարկել են ամռանը նրա հնարավոր տեղափոխությունը։
Սպերցյանի գործող պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ավարտվում է 2024 թվականին։ Ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է ընդհանուր առմամբ 27 հանդիպման, դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ նա կրկին հրավիրվել է Հայաստանի հավաքական և կմասնակցի հունիսին կայանալիք Ազգերի լիգայի խաղարկության հանդիպումներին։