Սպորտ

200 մլն դրամ՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակցության համար

200 մլն դրամ՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակցության համար

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը պահուստային ֆոնդից կհատկացվի 200 մլն դրամ։

Գումարը կուղղվի մարզական ֆեդերացիաներին` 2022թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցելու նպատակով։

Կառավարության որոշման համաձայն՝ լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները Հայաստանում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին լավագույնս նախապատրաստվելու համար կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ: Բացի այդ, ֆեդերացիները կմասնակցեն միջազգային մրցաշարերի, կավելացվեն Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը:

Գումարը հատկացվելու է հետևյալ ֆեդերացիաներին՝ 

«Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» ՀԿ՝ 17 մլն դրամ
«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ՝ 30 մլն դրամ
«Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա» ՀԿ՝ 62 մլն դրամ
«Լողի հայկական դաշնություն» ՀԿ՝ 2 մլն դրամ
«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ՝ 35 մլն դրամ
«Հայաստանի հրաձգության ֆեդերացիա» ՀԿ՝ 5 մլն դրամ
«Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա» ՀԿ՝ 18 մլն դրամ
«Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա» ՀԿ՝ 20 մլն դրամ
«Հայկական սուսերամարտի ֆեդերացիա» ՀԿ՝ 5 մլն դրամ
«Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» ՀԿ՝ 2 մլն դրամ
«Հայաստանի թենիսի ֆեդերացիա» ՀԿ՝ 4 մլն դրամ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական