Մայիսի 26-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ ֆուտզալ Լիգա Հայաստանի 2022 թ․ գավաթի եզրափակիչ «Երևան»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։ 5:2 հաշվով հաղթեց «Երևան» ՖԱ-ն՝ դառնալով Հայաստանի գավաթակիր:
Հանդիպումից առաջ կայացավ անցած մրցաշրջանի լավագույնների պարգևատրությունը:
Բարձրագույն խմբի 2021/2022 թ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ՝ Սարո Գալստյան (Երևան ՖԱ)
Բարձրագույն խմբի 2021/2022 թ. առաջնության լավագույն ռմբարկու՝ Էդվարդ Մկրտչյան (ՀՊՏՀ Երևան)
Առաջին խմբի 2021/2022 թ. առաջնության լավագույն ռմբարկու՝ Վահան Սարգսյան (Էկովիլ)
Հայաստանի 2021 թ. լավագույն մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան։