Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ. Այսօր պայքարի մեջ են մտնում Հովհաննես Բաչկովն ու Դավիթ Չալոյանը

Բռնցքամարտի ԵԱ. Այսօր պայքարի մեջ են մտնում Հովհաննես Բաչկովն ու Դավիթ Չալոյանը

Երևանում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ: Պայքարը սկսում են Հայաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը, Դավիթ Չալոյանը: Մայիսի 26-ին մենկարկային մենամարտեր կանցկացնեն նաև Նարեկ Մանասյանն ու Գուրգեն Մադոյանը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների 1/8-րդ երզափակիչում ուժերը կչափի Անգլիայի ներկայացուցիչ Ժոզեֆ Թայերսի հետ

Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը նույնպես պայքարը կսկսի 1/8-րդ եզրափակիչից, որտեղ կմրցի Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Յուրայ Սոլիդայի հետ:

67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյան մեկնարկային մենամարտում կպայքարի Ֆինլանդիան ներկայացնող Կարլ Բենիամին Էրիկսոնի հետ:

92 կգ քաշային Նարեկ Մանասյանի մրցակիցը 1/8 եզրաթակիչում կլինի սլովակ Միխալեկ Դավիդը:  

13 բռնցքամարտիկով Եվրոպայի առաջնությանը մասկանցող Հայաստանի հավաքականից պայքարը շարունակում է 9 բռնցքամարտիկ:

Տպավորիչ հաղթանակներով են մեկնարկել եւ պայքարը շարունակում են Համբարձում Հակոբյանն (80կգ) ու Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ):  75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվել է 1/16 եզրափակիչում: Եվրոպայի առաջնությունում մեկնարկային մենամարտերում պարտվել եւ պայքարը լքել են Ջանիկ Սահակյանը (54 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) եւ Կարեն Տոնականյանը (60 կգ):

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական