Սպորտ

«Մխիթարյանը մարզման ավարտին ինձ ասաց, որ պատրաստ է». Մոուրինյո

«Մխիթարյանը մարզման ավարտին ինձ ասաց, որ պատրաստ է». Մոուրինյո

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ֆեյենորդի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչից առաջ կայացած նախախաղային ասուլիսի ընթացքում հաստատել է, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է այսօրվա հանդիպմանը:

«Հենրիխն առաջին մարզումն անցկացրեց ընդհանուր խմբի հետ Տրիգորիայում, որը բավականին անիմաստ էր, քանի որ բաց էր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

Դա կարևոր էր նրա համար, ես վստահում եմ Մխիթարյանի փորձին: Նա ավելի լավ գիտի իր մարմինը: Մարզման ավարտին ինձ ասաց, որ պատրաստ է»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Football Italia-ն:

33-ամյա հայ կիսապաշտպանը 1 ամիս բացակայել է խաղադաշտից աջ ազդրի մկանային վնասվածքի պատճառով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական