Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակ է տարել Եվրոպայի առաջնության մեկնարկային փուլում: Հարությունյանը մենամարտել է բուլղարացի Կրիստիան Դիմիտրով-Ստեֆանովի հետ և վստահ հաղթանակ տարել:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ պայքարի դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, պարտվելով գերանացի բռնցքամարտիկին, լքել էր պայքարը:
Այսօր Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա ԵԱ-ում: Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: