Սպորտ

Համբարձում Հակոբյանը մեկնարկում հաղթեց մոլդովացի մարզիկին

Համբարձում Հակոբյանը մեկնարկում հաղթեց մոլդովացի մարզիկին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է տղամարդկանց Եվրոպայի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը։

Մրցումային երկրորդ օրը մեկնարկային գոտեմարտը հաղթանակով է ավարտել 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը՝ 5։0 հաշվով առավելության հասնելով Մոլդովան ներկայացնող Դմիտրի Կոսցյուգի նկատմամբ։ 

Հիշեցնենք, որ նախնական մենամարտերը մեկնարկել են մայիսի 23-ից, իսկ մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, եզրափակիչները կկայանան մայիսի 30-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական