Սպորտ

«Փյունիկը» 15-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն

«Փյունիկը» 15-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն

Մայիսի 24-ին Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը։

«Փյունիկը» առավելության հասավ մրցակցի նկատմամբ 1։0 հաշվով։ Խաղի միակ գոլը 30-րդ րոպեին խփեց Սերժ Դեբլեն:

Այսպիսով, մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ «Փյունիկը», վաստակելով 74 միավոր, վաղաժամ նվաճեց Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթողի կոչումը։

«Փյունիկը» 15 անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող, 8 անգամ՝ Հայաստանի Գավաթակիր և 9 անգամ՝ Սուպերգավաթակիր։

 
 
 
 
 
 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական