Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ․ Ջանիկ Սահակյանը պարտվեց մեկնարկում

Բռնցքամարտի ԵԱ․ Ջանիկ Սահակյանը պարտվեց մեկնարկում

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մրցումային երկրորդ օրը ռինգ դուրս եկավ Հայաստանի ներկայացուցիչ 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը։

Նա մենամարտեց Ուկրաինան ներկայացուցիչ Ելմիր Նաբիևի հետ և պարտվեց մրցավարների որոշմամբ: Սահակյանը չկարողացավ դուրս գալ 1\8 եզրափակիչ և ավարտեց պայքարը: Այսօր Հայաստանը ևս երկու ներկայացուցիչ կունենա ԵԱ-ում: 

Նարեկ Զախարյանը (71կգ) որակավորման փուլի առաջին մենամարտը կանցկացնի սլովակ Թեքեքս Միկալի հետ: Երեկոյան մրցահերթում էլ (18:00) պայքարի մեջ կմտնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը՝ մենամարտելով մոլդովացի Քոսիան Դմիտրիի հետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական