Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով

Բռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, որն առավելության է հասել Լեհաստանը ներկայացնող Բարտոշ Գոլեբիևսկիի նկատմամբ:

Վախթանգ Հարությունյանը հաղթել է 5:0 հաշվով՝ դուրս գալով1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի գերմանացի բռնցքամարտիկի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանն առաջնությանը մասանկցում է 13 մարզիկով: Նախնական մենամարտերը մեկնարկել են մայիսի 23-ից, մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, եզրափակիչները կկայանան մայիսի 30-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական