Հուլիսին Սան Մարինոյում տեղի կունենա մինչև 18 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի տղաների հավաքականը, նորանշանակ ավագ մարզիչ Հարություն Եսայանի ղեկավարությամբ, ընդգրկված է երրորդ խմբում:
Մրցակիցներն են Լյուքսեմբուրգի, Մոլդովայի, Ջիբրալթարի և Ադրբեջանի թիմերը: