Մայիսի 19-ին կայացել են Հայաստանի Առաջին խմբի առաջնության վերջին տուրի հանդիպումները։ «Լեռնային Արցախը», որն արդեն ապահովել էր չեմպիոնի կոչումը, 2:0 հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիա-2»-ին:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը: ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ Էդգար Մանուկյանը հաղթող թիմին է հանձնել չեմպիոնական գավաթը: