Ավարտվել է ՀՖՖ Մարզչական Բ արտոնագրի դասընթացը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը։
Մասնակիցների թվում էին Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արամայիս Տոնոյանը, Էդգար Մանուչարյանը, Գևորգ Կասպարովը, Ստեփան Ղազարյանը, անցյալի այլ հայտնի ֆուտբոլիստներ
ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանը մասնակիցներին է հանձնել իրենց արտոնագրերը: