Մադրիդի «Աթլետիկոյից» հեռացող Լուիս Սուարեսը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», որի կազմում հանդես է եկել 2014-2020 թվականներին։ 35-ամյա ուրուգվայցի հարձակվողը կսպասի «Բարսելոնայի» առաջարկին, նախքան այլ ակումբերի հետ բանակցելը, հաղորդում է AS-ը։ Լուիս Սուարեսի պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ կավարտվի հունիսին, և նա անվճար կփոխի ակումբը։
Լուիս Սուարեսի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Աստոն Վիլան», իսպանական «Սևիլիան» և իտալական «Ինտերը»։
Ընթացիկ մրցաշրջանում Լուիս Սուարեսը «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։