Սպորտ

«Ռոմա»-ի բժիշկները կփորձեն օգնել Մխիթարյանին շուտ ապաքինվել՝ եզրափակչին մասնակցելու համար

«Ռոմա»-ի բժիշկները կփորձեն օգնել Մխիթարյանին շուտ ապաքինվել՝ եզրափակչին մասնակցելու համար

Իտալական «Ռոմա»-ի բժշկական անձնակազմը փորձելու է արագացնել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապաքինման գործընթացը: 

Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները` շեշտելով, որ եթե «Ռոմա»-ի կազմում շարունակվի ֆուտբոլիստների վնասվածքների շրջանը, ապա «Ռոմա»-ի բուժանձնակազմը կփորձի արագացնել Մխիթարյանի ապաքինման գործընթացը՝ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ խաղին մասնակցելու համար, որը պետք է կայանա մայիսի 25-ին:

Հայ կիսապաշտպանն արդեն 4-րդ հանդիպումն է բաց թողնում «Ռոմա»-ի կազմում: Նա վնասել էր աջ ազդրը:

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կկայանա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 25-ին: «Ռոմա»-ն կմրցի «Ֆեյենորդ»-ի հետ:  

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական