Սպորտ

Բռնցքամարտի ԱԱ. Անի Հովսեփյանը Թուրքիայում երկրորդ հաղթանակն է տոնել

Բռնցքամարտի ԱԱ. Անի Հովսեփյանը Թուրքիայում երկրորդ հաղթանակն է տոնել

70 կգ քաշային Անի Հովսեփյանը երկրորդ հաղթանակն է տոնել Թուրքիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:

Մեր մարզուհին այս անգամ մրցել է Ճապոնիան ներկայացնող Արիսա Տուբասայի հետ ու կրկին հաղթել մեծ առավելությամբ:

Բոլոր 3 ռաունդներում Անին ուներ առավելություն, և մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհել են նրան:

Ավելի վաղ Անի Հովսեփյանը նոկաուտով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցչին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական