Սպորտ

Արաս Օզբիլիսը կարող է վերադառնալ մեծ ֆուտբոլ

Արաս Օզբիլիսը կարող է վերադառնալ մեծ ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վերադարձել է Հայաստան: 2021 թվականի վերջում Արազը որոշել էր դադար վերցնել կարիերայում՝ ընտանեկան հանգամանքներից ելնելով: 

32-ամյա Օզբիլիսը լուսանկար է հրապարակել Instagram-ի Storys բաժնում՝ նշելով իր նախկին թիմին՝ Երևանի «Փյունիկին»: Օզբիլիսն այժմ ազատ խաղացողի կարգավիճակ ունի:

«Եթե ամեն ինչ լավ ընթանա ու կարողանա լավ մարզավիճակ հավաքել, կարող է պայմանագիր կնքել հայկական թիմերից մեկի, հավանական է՝ հենց «Փյունիկի» հետ»,- տելեգրամյան իր ալիքում գրել է լրագրող Արարատ Մամրեյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական