Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նորեկ Եկատերինա Սվիչևան եռագույնի ներքո իր առաջին մենամարտն ավարտել է հաղթանակով:
Թուրքիայում ընթացող աշխարհի առաջնության առաջին մենամարտում 54 կգ քաշային մարզուհին մրցել է Ուկրաինան ներկայացնող Սվետլանա Ումանսկայի հետ ու վստահ հաղթանակ տոնել:
Հայաստանի ներկայացուցիչներից իրենց առաջին մենամարտերը հաղթանակով են ավարտել նաև Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանը: